Հոդված 4
Հոդված 4.
Գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.
ա) ձեռնարկությունների համար` հարկման օբյեկտ հանդիսացող գույքի միջին տարեկան արժեքի 0,2 %-0,8 %: Հարկի կոնկրետ դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ.
բ) քաղաքացիների համար`
- շինությունների գնահատված արժեքի չհարկվող մասը գերազանցող գումարի 0,2 %-ի չափով.
- օդային փոխադրամիջոցների շարժիչի հզորության յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 3 %-ի չափով կամ հզորության յուրաքանչյուր կվտ-ի դիմաց` 4,08 %-ի չափով.
- ջրային փոխադրամիջոցների շարժիչի հզորության յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1,5 %-ի չափով կամ հզորության յուրաքանչյուր կվտ-ի դիմաց` 2,04 %-ի չափով.
- անվավոր և թրթուրավոր մեքենաների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների շարժիչի հզորության յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1,0 %-ի չափով կամ հզորության յուրաքանչյուր կվտ-ի դիմաց` 1,36 %-ի չափով.
- սույն օրենքի 3 հոդվածի «բ» կետով նախատեսված կարգով սահմանված նորմաները գերազանցող անասնագլխաքանակի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 25 %-ի չափով:
(4-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)
Գլուխ 4. Գույքահարկի հաշվարկման կարգը ԵՎ վճարման ժամկետները