Հոդված 10
Հոդված 10.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափի մինչև 1000-ապատիկը կազմող մասով` շինությունների համար գանձվող գույքահարկից ազատվում են հետևյալ քաղաքացիները`
- առաջին և երկրորդ խմբի բոլոր հաշմանդամները.
- առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների հաշմանդամները, այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, ռազմաճակատում ձեռք բերած հիվանդության հետևանքով.
- հաշմանդամ դարձած նախկին պարտիզանները, Հայաստանի Հանրապետությունը և նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս զոհվածի ընտանիքի անդամները.
- ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաները և ենթասպաները.
- առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների, Հայաստանի Հանրապետության կամ նախկին ԽՍՀՄ շահերը պաշտպանելու նպատակով ծավալված մարտական գործողությունների մասնակիցները, նախկին ԽՍՀՄ հերոսի կոչումով, «Փառքի» երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք և նրանց ընտանիքների անդամները.
- երկկողմանի ծնողազուրկ երեխաները` մինչև այն տարվա ավարտը, որի ընթացքում լրանում է երեխաների 18, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների` 24 տարեկան հասակը:
Գլուխ 6. Եզրափակիչ դրույթներ