Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 1998-01-31Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Քաղաքացիները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույնաբար` հիմք ընդունելով տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ համապատասխան մարմիններում հաշվառված գույքը, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից հաշվարկված և մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը իրենց հանձնված վճարման ծանուցագիրը: Հարկի գումարը վճարվում է հավասար մասերով` մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը:

Սույն օրենքի համաձայն հարկային արտոնության իրավունք ունեցող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր:

Ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի համար գույքահարկը հաշվարկվում է բաժնեմասերին համապատասխան:

Քաղաքացիների ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքի համար գույքահարկը վճարվում է նրանց կողմից առանձին կամ մասնակիցների որոշմամբ` նրանցից մեկի կողմից:

Գույքահարկը հաշվարկվում է գույքի սեփականության իրավունքի ծագման պահին հաջորդող ամսից: Գույքի օտարվելու դեպքում, նախկին սեփականատիրոջ կողմից հարկը վճարվում է տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև օտարման ամիսը ներառյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։