ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի սկզբնական կազմում իրենց ներկայացուցչին ընդգրկելու վերաբերյալ հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների առաջարկությունները, որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի սկզբնական կազմը.
Ռուբեն Վարդանյան - «Ազգային ինքնորոշում միավորում» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
Սմբատ Այվազյան
-
«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Ալեքսանդր Աղամալյան
-
«Հայաստանի գիտաարդյունաբերական և քաղաքացիական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
Արամ Սարգսյան
-
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
Մանվել Բադալյան
-
«Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Անդրանիկ Մարգարյան
-
«Հայաստանի հանրապետական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
Հարություն Կարապետյան
-
«Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
Ռուբեն Խուրշուդյան
-
Հայաստանի սոցիալիստական ուժերի միության ներկայացուցիչ
Վահան Հովհաննիսյան
-
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
Անդրանիկ Հովակիմյան
-
«Հայոց Համազգային շարժում» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
Շողեր Մաթևոսյան
-
«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ
Հրանտ Խաչատրյան
-
«Սահմանադրական իրավունք» միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի առաջին նիստը գումարել 1998 թվականի օգոստոսի 28-ին ժամը 15.00-ին` Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
25 օգոստոսի 1998 թ.
ՆԿ-126