Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-08-25-ից մինչև 1999-06-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-06-18Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի սկզբնական կազմում իրենց ներկայացուցչին ընդգրկելու վերաբերյալ հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների առաջարկությունները, որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի սկզբնական կազմը.

Ռուբեն Վարդանյան - «Ազգային ինքնորոշում միավորում» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

Սմբատ Այվազյան

-

«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ

Ալեքսանդր Աղամալյան

-

«Հայաստանի գիտաարդյունաբերական և քաղաքացիական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

Արամ Սարգսյան

-

«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

Մանվել Բադալյան

-

«Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ

Անդրանիկ Մարգարյան

-

«Հայաստանի հանրապետական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

Հարություն Կարապետյան

-

«Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

Ռուբեն Խուրշուդյան

-

Հայաստանի սոցիալիստական ուժերի միության ներկայացուցիչ

Վահան Հովհաննիսյան

-

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

Անդրանիկ Հովակիմյան

-

«Հայոց Համազգային շարժում» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

Շողեր Մաթևոսյան

-

«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

Հրանտ Խաչատրյան

-

«Սահմանադրական իրավունք» միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքական խորհրդի առաջին նիստը գումարել 1998 թվականի օգոստոսի 28-ին ժամը 15.00-ին` Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

25 օգոստոսի 1998 թ.

ՆԿ-126

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։