Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-03-05-ից մինչև 1996-04-03։Բացել գործող տեքստը

Հոդված 14. Հարկի հաշվարկման և վճարման կարգը

գործել է մինչև 1996-04-03Բացել ARLIS-ում

Հոդված 14. Հարկի հաշվարկման և վճարման կարգը

1. Հարկը հաշվարկվում է սույն գլխում նշված վճարողների կողմից ստացված ընդհանուր տարեկան եկամուտներից` անկախ դրանց տեսակից:

Հարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է հարկ վճարողների կողմից և սահմանված կարգով արտացոլվում նրանց մշտական բնակության վայրի հարկային մարմնին ներկայացվող տարեկան եկամուտների և այդ եկամուտների ստացմանն առնչվող ծախսերի մասին հայտարարագրերում: Ընդ որում, այն դեպքերում, երբ սույն օրենքի համաձայն ստացված եկամուտների մի մասի հարկումը սահմանված կարգով իրականացվում է գործատուի, այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից վճարման վայրում, ապա տարվա ընթացքում պահված հարկի գումարները հաշվի են առնվում վերջնահաշվարկի ժամանակ:

Տարեկան եկամուտների մասին հայտարարագիր կարող է չներկայացվել այն ֆիզիկական անձանց կողմից, ովքեր եկամուտներ են ստանում միայն փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց` մեկ ձեռնարկությունից, հիմնարկից, կազմակերպությունից, ինչպես նաև այն դեպքում, երբ տարվա ընթացքում ստացվում են միայն նշված կարգի եկամուտներ և, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը:

2. Հարկը վճարվում է հետևյալ կարգով`

ա) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկ վճարողները տարվա ընթացքում կանխավճարային ձևով յուրաքանչյուր եռամսյակ մուծում են նախորդ տարվա փաստացի եկամուտների հիման վրա հաշվարկված հարկի, իսկ առաջին անգամ հարկ վճարողները` ընթացիկ տարվա ենթադրվող եկամտից հաշվարկված հարկի տարեկան գումարի 25 տոկոսը:

Հարկի կանխավճարը հավասար մասերով մուծվում է բյուջե հետևյալ ժամկետներում` մինչև մարտի 15-ը, մինչև մայիսի 15-ը, մինչև օգոստոսի 15-ը և մինչև նոյեմբերի 15-ը:

Ընդ որում, մինչև նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի վերջնահաշվարկի իրականացումը հարկ վճարողը եկամտահարկի մարտի 15-ին իրականացվող կանխավճարի չափը որոշում է ինքնուրույնաբար` ելնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշներից: Փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալուն հաջորդող մայիսի 15-ի կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է կանխավճարների գումարների ճշտում տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն կետում նշված չափերով:

Տարվա ընթացքում վճարողի եկամուտը ավելանալու կամ պակասելու դեպքում կարող է կատարվել հարկի գումարների վերահաշվարկ` ըստ հարկի վճարման չհասած ժամկետների.

բ) տարին ավարտվելուց հետո հարկի տարեկան գումարը հաշվարկվում է ըստ փաստացի ստացված եկամտի: Այդ գումարի ու տարվա ընթացքում վճարված գումարների միջև տարբերությունը ենթակա է լրացուցիչ վճարման կամ վերադարձման` հաջորդ տարվա մայիսի 1-ից ոչ ուշ, իսկ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս եկամտի աղբյուրի գոյությունը դադարելու դեպքում` 15-օրյա ժամկետում:

3. Սույն օրենքի 11 հոդվածում նշված վճարողների հարկումը իրականացվում է`

ա) տարվա արդյունքներով փաստացի եկամուտների մասին վճարողների հայտարարագրերի հիման վրա, որոնք ներկայացնում են մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:

Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության գծով եկամտի աղբյուրի առաջացման դեպքում ֆիզիկական անձինք եկամտի աղբյուրի առաջացման օրվանից մեկ ամիս հետո 5-օրյա ժամկետում հայտարարագիր են ներկայացնում, որտեղ նշվում են գործունեության առաջին ամսվա փաստացի եկամտի չափը և մինչև ընթացիկ տարվա վերջը ենթադրվող եկամտի չափը: Եկամտի աղբյուրը դադարելու դեպքում հայտարարագիրը տրվում է դադարելու օրվանից 5-օրյա ժամկետում.

բ) հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց գործունեության ստուգումների, ուսումնասիրությունների (հետազոտությունների) նյութերի, վճարողների եկամուտների մասին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս տեղեկությունների հիման վրա:

4. Ֆիզիկական անձանց վճարումներ կատարող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են ամեն տարի փետրվարի 1-ից ոչ ուշ իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններ գրավոր տեղեկություններ ներկայացնել այդ ֆիզիկական անձանց վճարված եկամուտների (բացառությամբ հիմնական աշխատանքի վայրում կատարված վճարումների գումարների), պահված հարկերի և նրանց մշտական բնակության վայրի հասցեների մասին: Հարկային մարմինները այդ տեղեկություններն ուղարկում են ֆիզիկական անձանց մշտական բնակության վայրի հարկային մարմիններին:

5. Համատեղ սեփականության իրավունքով ընտանեկան ձեռնարկություն վարող անձանց միջև եկամուտների բաշխումը կատարվում է նրանց համաձայնությամբ, ինչը նշվում է եկամուտների մասին հարկային մարմնին ներկայացվող հայտարարագրում:

6. Աշխատանքային պայմանագիր կնքած ֆիզիկական անձանց եկամուտներից եկամտահարկը մուծվում է բյուջե` պայմանագիր կնքած գործատուի կողմից այդ անձանց վաստակի վճարման ժամանակ` սույն օրենքի 5 հոդվածի դրույքաչափերով:

7. Փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ֆիզիկական անձանց ստացված եկամուտներից (դիվիդենտ, փայաբաժին, տոկոս) տարվա ընթացքում հարկը հաշվարկվում և պահվում է անմիջականորեն եկամտի վճարման վայրում` սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերով: Յուրաքանչյուր հաջորդ վճարման դեպքում կատարվում է հարկի վերահաշվարկ` ելնելով տվյալ վճարման վայրում ընթացիկ տարում կատարված վճարումների ընդհանուր գումարից:

Ընդ որում, հարկի գումարը փոխանցվում է բյուջե` նշված եկամուտների վճարման օրվան հաջորդող աշխատանքային օրը:

(14-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)

Գ լ ու խ V

Օտարերկրյա քաղաքացիների եվ քաղաքացիություն չունեցող անձանց հարկման առանձնահատկությունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։