Հոդված 23. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 23. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքի խախտման համար վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հարկ վճարողների իրավունքների, պարտականությունների, հարկի վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև սխալմամբ բյուջե վճարված եկամտահարկի գումարները վճարողներին վերադարձնելու հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է սահմանել հարկի հաստատագրված վճարումներ, այլ դրույքաչափեր ու չափեր, հաշվարկման և վճարման այլ կարգ ու արտոնություններ:
4. Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և արդարադատության նախարարությունների հետ:
(23-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
8 փետրվարի 1995 թ.
Հ.Ն-1129-1- ՀՕ-130