Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ, ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

N 18 31.07.2000 թ.

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ, ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու 29.06.2000թ. թիվ 8/13 որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հ. 25 հոդվածով.

1. Նախադպրոցական հիմնարկների վարիչներին.

1.1. Ս/թ օգոստոսի 1-ից օրենքով սահմանված կարգով իրականացնել հաստիքների կրճատման միջոցառումը:

1.2. Հաստիքների կրճատման հետևանքով դուրս մնացած աշխատակիցների հետ կատարել վերջնահաշվարկ:

1.3. Ծնողական գումարների չափը սահմանել` յուրաքանչյուր երեխայի համար 2000 (երկու հազար) դրամ:

1.4. Աշխատաժամի տևողությունը սահմանել 8 ժամ` 10.5 ժամի փոխարեն:

2. Թաղապետարանի կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բաժնին (Վ. Կարապետյան).

2.1. Համապատասխան գրություն նախապատրաստել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` աշխատաժամերի փոփոխության վերաբերյալ:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել թաղապետարանի կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բաժնի (Վ. Կարապետյան) վրա:

4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել թաղապետարանի քարտուղար Ռ. Գևորգյանի վրա:

Ռ. Սինոյան

Իսկականի հետ ճիշտ է

Քարտուղարության պետ Հ. Հակոբյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։