Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-11-21։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-11-21-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը

գործել է մինչև 2019-11-21ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը

1. Քրեակատարողական ծառայությունն ապահովում է սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացումը:

2. (պարբերությունն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-282-Ն)

Մարզպետները քրեակատարողական ծառայության գործունեության համակարգման լիազորություններ չունեն:

3. Քրեակատարողական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

3.1. Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայությունը (այսուհետ` քաղաքացիական հատուկ ծառայություն) պետական ծառայության տեսակ է:

Քաղաքացիական հատուկ ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է` ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քրեակատարողական ծառայությանը վերապահված առանձին խնդիրների և գործառույթների իրականացմանը:

Քրեակատարողական ծառայության խնդիրների և պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության կարող են անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

4. Քրեակատարողական ծառայությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

5. Քրեակատարողական ծառայությունն իրականացվում է`

1) համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին).

2) (կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

3) համապատասխան նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ):

6. Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման, գիտահետազոտական, բուժական, կրթական և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

7. Քրեակատարողական ծառայողի և քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:

(2-րդ հոդվածը լրաց. 15.11.06 ՀՕ-178-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։