Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը
Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը
1. Քրեակատարողական ծառայությունն ապահովում է սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացումը:
2. (պարբերությունն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-282-Ն)
Մարզպետները քրեակատարողական ծառայության գործունեության համակարգման լիազորություններ չունեն:
3. (պարբերությունն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)
Քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին հանրային ծառայող է:
3.1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)
4. Քրեակատարողական ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
5. Քրեակատարողական ծառայությունն իրականացվում է`
1) համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) անվտանգության ապահովման, պահպանության ապահովման և ուղեկցումների, օպերատիվ, հատուկ նշանակության, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումներում և շտաբում.
2) (կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)
3) համապատասխան նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ):
6. Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման, գիտահետազոտական, բուժական, կրթական և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
7. Քրեակատարողական ծառայողի և քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:
(2-րդ հոդվածը լրաց. 15.11.06 ՀՕ-178-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն, փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-308-Ն)