Գլուխ 4 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 14.1. Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
Հոդված 14.1. Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
1. Բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետերի պաշտոնների, քրեակատարողական ծառայության մյուս պաշտոններն զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 14-րդ, 17-րդ և 41-րդ հոդվածների պահանջները:
3. Քրեակատարողական ծառայողների առաջխաղացումը կատարվում է սույն օրենքով սահմանված մրցույթով:
(14.1-ին հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-14-Ն)