Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-10-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-10-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը

գործել է մինչև 2023-10-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը

1. Քրեակատարողական ծառայությունն ապահովում է սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացումը:

2. (պարբերությունն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-282-Ն)

Մարզպետները քրեակատարողական ծառայության գործունեության համակարգման լիազորություններ չունեն:

3. (պարբերությունն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)

Քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին հանրային ծառայող է:

3.1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-14-Ն)

4. Քրեակատարողական ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

5. Քրեակատարողական ծառայությունն իրականացվում է`

1) համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, օպերատիվ, հատուկ նշանակության, ուղեկցումների, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումներում և շտաբում.

2) (կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

3) համապատասխան նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ):

6. Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման, գիտահետազոտական, բուժական, կրթական և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

7. Քրեակատարողական ծառայողի և քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:

(2-րդ հոդվածը լրաց. 15.11.06 ՀՕ-178-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն, փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։