Գլուխ 6 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ
Հոդված 22. Այլ պաշտոնի փոխադրելը
Հոդված 22. Այլ պաշտոնի փոխադրելը
1. Քրեակատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է համապատասխան նախարարը` քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ:
2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերում քրեակատարողական ծառայողներին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է քրեակատարողական ծառայության պետը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի:
(22-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 15.06.06 ՀՕ-125-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն, 21.01.20 ՀՕ-14-Ն)