Հոդված 47. Քրեակատարողական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը
Հոդված 47. Քրեակատարողական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը
1. Քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու` սույն օրենքով նախատեսված դեպքերում քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:
2. Անձնական անվտանգության ապահովման համար քրեակատարողական ծառայողն իրավունք ունի օգտագործելու անհատական պաշտպանության միջոցներ:
3. Քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու կարգը սահմանում է Կառավարությունը:
4. (մասն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)
(47-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-46-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)