Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-25-ից մինչև 2024-02-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները

գործել է մինչև 2024-02-12Բացել ARLIS-ում

Հոդված 24. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, քրեակատարողական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկությունները, դիմումները և բողոքները քննության առնելը և դրանց ընթացք տալը.

2) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը.

3) կարգապահական կանոնակարգը պահպանելը:

2. Քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը հաստատում է Կառավարությունը:

(24-րդ հոդվածը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-95-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։