Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-25-ից մինչև 2024-02-12։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-02-12-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 8 · ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 28. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը

գործել է մինչև 2024-02-12ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 28. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը

1. Քրեակատարողական հիմնարկը ղեկավարում է պետը, որը`

1) կազմակերպում և հսկում է քրեակատարողական հիմնարկի` օրենքով սահմանված խնդիրների իրականացման աշխատանքները.

2) կազմակերպում է համապատասխան նախարարի և քրեակատարողական ծառայության պետի հրամանների և ցուցումների կատարումը, առաջարկություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության պետին քրեակատարողական հիմնարկի ծառայողների թեկնածությունների վերաբերյալ.

3) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.

4) համակարգում է քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների աշխատանքները.

5) միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության պետին` քրեակատարողական ծառայողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

6) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին և վարձու աշխատողներին, նշանակում և անցկացնում է ծառայողական քննություն, սահմանված կարգով քրեակատարողական ծառայողներին տրամադրում է արձակուրդ.

7) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկում և դրան հարող տարածքներում անվտանգության և պահպանության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.

8) սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության պետին` քրեակատարողական հիմնարկի կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ.

9) դատապարտյալներին աշխատանքի ներգրավելու, քրեակատարողական հիմնարկի սոցիալական ոլորտը զարգացնելու նպատակով կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի և այլ կազմակերպությունների համագործակցությունը.

10) իր իրավասության սահմաններում ընդունում է հրամաններ և տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.

11) (կետն ուժը կորցրել է 17.11.09 ՀՕ-218-Ն)

12) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատասխանատվություն է կրում հիմնարկի խնդիրների իրականացման համար:

(28-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-125-Ն, խմբ. 15.11.06 ՀՕ-178-Ն, փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-282-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։