Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-րդ հոդվածով`

«Հոդված 26.1. Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները

Սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «դ» կետով, 14-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 16-րդ և 18-րդ կետերով, 20-րդ հոդվածի հինգերորդ մասով, 23-րդ հոդվածի երկրորդ մասով, 24-րդ հոդվածի երկրորդ մասով, 25-րդ հոդվածի երկրորդ մասով, 26-րդ հոդվածի վեցերորդ մասով Երևանի քաղաքապետին վերապահված գործառույթների կատարման լիազորությունները` Երևանի քաղաքապետի որոշմամբ, կարող են փոխանցվել համապատասխան տեղակալին կամ Երևանի գլխավոր ճարտարապետին:

Երևանի թաղային համայնքի տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «դ» կետով, 14-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 16-րդ և 18-րդ կետերով, 20-րդ հոդվածի հինգերորդ մասով, 23-րդ հոդվածի երկրորդ մասով, 24-րդ հոդվածի երկրորդ մասով, 25-րդ հոդվածի երկրորդ մասով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններն իրականացնում է համապատասխան թաղային համայնքի ղեկավարը հետևյալ օբյեկտների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`

ա) սեփականության իրավունքով պատկանող հողամասում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում երեք հարկն ու մանսարդը) և դրա օժանդակ շինություններ.

բ) բազմաբնակարան շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ վերջիններիս գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ, ինչպես նաև անհրաժեշտ լուսավորության ապահովման նպատակով պատուհանների բացում:

Երևանի թաղային համայնքի տարածքում համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը` կիրառելով վարչական պատասխանատվության միջոցներ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։