Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.32-րդ հոդվածով.
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.32-րդ հոդվածով.
«Հոդված 169.32․ Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը
1. Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվությունները ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից նյութական պահուստի պահպանման և սպասարկման ոլորտի լիազոր մարմին սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը կազմակերպությունների համար՝
առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ հինգ օրվա ընթացքում, հաշվետվությունները չներկայացնելը՝
առաջացնում է տուգանք՝
1) կազմակերպությունների (բացառությամբ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, կազմակերպությունների կողմից կուտակման և պահպանման ենթակա ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով.
2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանք՝
1) կազմակերպությունների (բացառությամբ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, կազմակերպությունների կողմից կուտակման և պահպանման ենթակա ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ապրանքների արժեքի 20 տոկոսի չափով.
2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»։