Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-18-ից մինչև 2021-05-31։Բացել գործող տեքստը
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ

Հոդված 27. Սակագների կարգավորումը

գործել է մինչև 2021-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 27. Սակագների կարգավորումը

1. Կարգավորողը սահմանում է ծառայությունների մատուցման մեջ գերիշխողների կողմից մատուցվող` կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները և կարգավորում դրանք:

2. Կարգավորողն իրավասու է կարգավորել ծառայությունների մատուցման մեջ ոչ գերիշխողների կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները, եթե նման կարգավորումն անհրաժեշտ է մրցակցությունը և հանրային շահերը պաշտպանելու համար: Սակայն Կարգավորողն իրավասու չէ կարգավորել ինտերնետային ծառայություններ մատուցողի կողմից ինտերնետ հասանելիության դիմաց գանձվող սակագները:

3. Կարգավորողը կարգավորում է ծառայությունների մատուցման մեջ ոչ գերիշխողների կողմից հանրությանը մատուցվող համընդհանուր ծառայությունների սակագները:

4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները կարգավորելիս Կարգավորողը պարտավոր է առաջին-երրորդ մասերով կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողներից պահանջել և խրախուսել սակագների վերանայում, որպեսզի սակագները առավելագույնս մոտեցվեն փաստացի ծախսերին:

5. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման սակագները կարգավորելիս Կարգավորողը կարող է սույն հոդվածի առաջին-երրորդ մասերով կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողներից պահանջել ներկայացնելու իրենց կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների պայմանները և սակագները հիմնավորող տեղեկատվություն:

6. Կարգավորողը պարտավոր է իր հայեցողությամբ ընտրել սակագների կարգավորման մեթոդները, որոնք կիրառելի են սույն հոդվածի առաջին-երրորդ մասերով կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողների նկատմամբ: Կարգավորողն իրավասու է սահմանել ծառայությունների համար գանձվող առավելագույն սակագները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։