ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 9 · ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 51. Ծառայության կամ ենթակառուցվածքների ոչ պատշաճ օգտագործումը
Հոդված 51. Ծառայության կամ ենթակառուցվածքների ոչ պատշաճ օգտագործումը
Օպերատորը կամ ծառայություններ մատուցողը, որը գիտակցաբար թույլ է տալիս, որպեսզի իր ցանցը կամ ծառայություններն օգտագործվեն որևէ անձի կողմից այլ անձանց խաբեության ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն, չարամտություն, սպառնալիքներ կամ շանտաժ կիրառելու նպատակով, ենթարկվում է սույն օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված տույժի, որը չպետք է գերազանցի հինգ միլիոն դրամը: