Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 7. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը

Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը կատարում են բնապահպանական պետական տեսուչները, իսկ էկոպարեկային ծառայության ծառայողների հայտնաբերած իրավախախտումների դեպքում՝ էկոպարեկային ծառայողները` օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման շրջանակներում` որպես արձանագրության անբաժանելի հավելված:

(7-րդ հոդվածը լրաց. 22.11.23 ՀՕ-367-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։