Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 8. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի գանձման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի գանձման կարգը

1. Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է համապատասխան մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա:

2. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` իրավախախտողի կողմից 10-օրյա ժամկետում, բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վնասի հատուցման գումարն ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած համապատասխան մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:

(8-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-184-Ն, 22.11.23 ՀՕ-367-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։