Գլուխ 2 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 6. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները
Հոդված 6. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`
1) վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառի պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
2) վտանգավոր բեռների փոխադրումներին վերաբերող աշխատանքների և ծառայությունների չափանիշների, ստանդարտների, նորմերի, կանոնների, պահանջների նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը և իրականացումը.
3) վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում անվտանգության պետական կարգավորման ու կառավարման նպատակով պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.
4) վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում միջազգային համագործակցությունը: