Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու օրենսդրությունը
Հոդված 4. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու օրենսդրությունը
1. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: