Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-21-ից մինչև 2023-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 14. Վտանգավոր բեռների ֆիզիկական պաշտպանությունը և ուղեկցումը

գործել է մինչև 2023-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Վտանգավոր բեռների ֆիզիկական պաշտպանությունը և ուղեկցումը

1. Վտանգավոր բեռների փոխադրումների ֆիզիկական պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով ուղեկցող անձնակազմի ընտրության և հրահանգավորման, բժշկական զննության անցկացման պատասխանատվությունը կրում է վտանգավոր բեռ փոխադրողը:

2. Փոխադրման ընթացքում ուղեկցող անձնակազմը՝

1) ապահովում է փոխադրման ամբողջ ընթացքում վտանգավոր բեռների ուղեկցումը, դրանց անվտանգության պահանջների պահպանումը, սպասարկող անձնակազմի և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությունը.

2) վտանգավոր բեռի փոխադրումից առաջ անցնում է վտանգավոր բեռի փոխադրման և միջադեպերի հետևանքների վերացման համար նախապատրաստություն և հրահանգավորում.

3) անցնում է բժշկական զննություն.

4) փոխադրման սկզբում ստուգում է վտանգավոր բեռների արտաքին վիճակը` դրանց ճիշտ փաթեթավորումը, պիտակավորումների և դրոշմակնքման պահպանվածությունը.

5) միջադեպերի և վթարների դեպքում վթարային քարտի պահանջներին համապատասխան ձեռնարկում է միջադեպերի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։