Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-01-ից մինչև 2024-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 11. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների լիազորությունները

գործել է մինչև 2024-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների լիազորությունները

1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող պետական կառավարման այլ մարմինների լիազորություններն են`

1) առողջապահության բնագավառ`

ա. մասնակցություն վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ առաջացած վթարների հետևանքների վերացման միջոցառումներին,

բ. մարդու համար ախտածին` 1-ին և 2-րդ խմբերի միկրոօրգանիզմներ փոխադրելու դեպքում համաձայնության տրամադրում,

գ. վտանգավոր բեռների բացասական ներգործությունից մարդու առողջության պաշտպանության միջոցառումների գերակա ուղղությունների մշակում և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջների սահմանում,

դ. իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ.

2) շրջակա միջավայրի պահպանության բնագավառ`

ա. հսկողություն է իրականացնում վտանգավոր բեռների փոխադրման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության բնագավառի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:

(11-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-128-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։