Հոդված 10. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության լիազորությունները
Հոդված 10. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության լիազորությունները
1. Վտանգավոր բեռների փոխադրման բնագավառում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը`
1) մասնակցում է վտանգավոր բեռների փոխադրման անվտանգության ապահովման պետական քաղաքականության իրականացմանը.
2) իր լիազորությունների մասով մշակում է բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր.
3) վտանգավոր բեռների փոխադրման ժամանակ առաջացած վթարների դեպքում իրականացնում է բնակչության և տարածքների պաշտպանությանը, վթարների վերացմանն ուղղված միջոցառումներ.
4) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-463-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)