Գլուխ 3 · ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հոդված 7. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) իրականացնում է պետական քաղաքականությունը.
2) սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը.
3) սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների համար ներկայացվող պահանջները.
4) սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետները.
5) ապահովում է վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում միջպետական համագործակցությունը.
6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: