Հոդված 8. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիազորությունները
Հոդված 8. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիազորությունները
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը`
1) մշակում և իրականացնում է իր բնագավառում պետական քաղաքականությունը.
2) իր լիազորությունների մասով մշակում է բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր.
3) իր լիազորությունների սահմաններում հսկողություն է իրականացնում վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում փոխադրման և անհրաժեշտ փաստաթղթերի համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
4) վտանգավոր բեռներ փոխադրելու համար տալիս է թույլտվություն, իսկ մարդու համար ախտածին` 1-ին և 2-րդ խմբերի միկրոօրգանիզմներ փոխադրելու դեպքում` նախապես ստանալով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը.
5) համաձայնեցնում է վտանգավոր բեռներ փոխադրելու երթուղին Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, եթե երթուղին անցնում է Երևան քաղաքի վարչական տարածքով` նաև Երևանի քաղաքապետի հետ.
6) ապահովում է տեղեկությունների փոխանակումը շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների միջև.
7) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ: