Հոդված 8. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը մշակող մարմնի լիազորությունները
Հոդված 8. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը մշակող մարմնի լիազորությունները
(վերնագիրը փոփ. 09.07.20 ՀՕ-363-Ն)
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը մշակող մարմինը`
1) մշակում և իրականացնում է իր բնագավառում պետական քաղաքականությունը.
2) իր լիազորությունների մասով մշակում է բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր.
3) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-363-Ն)
4) վտանգավոր բեռներ փոխադրելու համար տալիս է թույլտվություն, իսկ մարդու համար ախտածին` 1-ին և 2-րդ խմբերի միկրոօրգանիզմներ փոխադրելու դեպքում` նախապես ստանալով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը.
5) համաձայնեցնում է վտանգավոր բեռներ փոխադրելու երթուղին Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, եթե երթուղին անցնում է Երևան քաղաքի վարչական տարածքով` նաև Երևանի քաղաքապետի հետ.
6) ապահովում է տեղեկությունների փոխանակումը շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների միջև.
7) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
8)
9)
(8-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-363-Ն)
(հոդվածը 03.10.23 ՀՕ-297-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից)
(03.10.23 ՀՕ-297-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)