Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Oրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Oրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Ծառայողների ատեստավորումը

1. Ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների (սույն հոդվածում այսուհետ՝ ծառայող) ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու նպատակով: Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա չեն ատեստավորման:

2. Ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

3. Ազգային անվտանգության մարմիններում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում:

4. Առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

5. Ատեստավորման ենթակա և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:

6. Ատեստավորման ենթակա և արձակուրդում կամ գործուղման մեջ կամ կադրերի տրամադրության տակ գտնվող կամ ուսման (վերապատրաստման) ուղարկված կամ ժամանակավոր անաշխատունակ կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան այդ հանգամանքները վերանալուց երկու ամիս հետո:

7. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

8. Ատեստավորումն անցկացնում են հանձնաժողովները, որոնց ձևավորման կարգը սահմանվում է ատեստավորման կարգը սահմանող Կառավարության որոշմամբ:

9. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից մեկը.

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:

10. Ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը պետական լիազոր մարմնի ղեկավարին դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:

11. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

12. Այն ծառայողները, որոնց վերաբերյալ ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, յուրաքանչյուր տարի մեկ անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար:

13. Ծառայողին այլ՝ հավասար կամ ցածր պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը: Հավասար կամ ցածր պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, ընդ որում, ցածր պաշտոնի նշանակվելիս հավելավճարը հաշվարկվում է ցածր պաշտոնի խմբի համար սահմանված չափով: Առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողը մինչև նոր պաշտոնում ատեստավորվելը շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:

14. Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, իսկ նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են:

15. Եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, որից հետո ծառայողին տրամադրվել է հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, կամ ծառայողը թողնվել է կադրերի տրամադրության տակ, կամ կասեցվել է նրա պաշտոնավարումը, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն այդ ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է սույն մասում նշված հանգամանքները վերանալու օրը:

16. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողների համար հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝

1) ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացություն կայացվելու դեպքում.

2) բարձրագույն խմբի պաշտոնի նշանակվելիս:

17. Ատեստավորման կարգը, ինչպես նաև ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ:

18. Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Հավելավճար հաշվարկելու իրավունք ձեռք չբերելու կամ հավելավճարի վճարումը դադարելու դեպքում ծառայողների համար հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ տվյալ պաշտոնի համար Կառավարության որոշմամբ նախատեսված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։