Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետը «վերապատրաստումը» բառից հետո լրացնել «կամ հեռացվել է ուսումնական հաստատությունից» բառերով,
բ. 2-րդ կետի «6-9-րդ» բառերը փոխարինել «8-9-րդ» բառերով, իսկ նույն կետը «12-14-րդ կետերով» բառերից հետո լրացնել «և 1.1-ին մասով» բառերով,
գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ծառայությունից արձակվել է սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով, բացառությամբ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված դեպքերի, եթե նշված հանգամանքները հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով և պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից գնահատվում որպես ծառայությունը շարունակելու համար խոչընդոտ:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:».
3) 4-րդ մասի «խախտվելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է» բառերը փոխարինել «խախտվելու դեպքում զինծառայողը վճարում է տուժանք» բառերով, իսկ նույն մասը «կարգով» բառից հետո լրացնել «և չափերով» բառերով: