Հոդված 1
Հոդված 1.
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում «ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց)» բառերը փոխարինել «հաշվառվել պահեստազորում) կամ օրենքով սահմանված հիմքերով և կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից և չունի օրենքով սահմանված վերափորձաքննություն անցնելու պարտականություն» բառերով: