Հոդված 6. Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
Հոդված 6. Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
ա) պետական անտառների տնօրինումը՝ սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն.
բ) պետական քաղաքականության իրականացման ապահովումը.
գ) վերահսկողության իրականացումը պետական և ոչ պետական անտառներում.
դ) պետական ծրագրերի հաստատումը.
ե) անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.
զ) պետական անտառներում բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղի հաստատումը.
է) անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության.
ը) անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերի ընդունումը.
թ) սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: