Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Այս հոդվածն ուժը կորցրել է -ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 6. Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

ա) պետական անտառների տնօրինումը՝ սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն.

բ) պետական քաղաքականության իրականացման ապահովումը.

գ) վերահսկողության իրականացումը պետական և ոչ պետական անտառներում.

դ) պետական ծրագրերի հաստատումը.

ե) անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.

զ) (կետն ուժը կորցրել է 22.11.23 ՀՕ-365-Ն)

է) անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության.

է1) խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգի սահմանումը.

է2) արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգի սահմանումը.

է3) անտառային ծառատեսակների հատման տարիքի սահմանումը.

է4) պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգի սահմանումը.

է5) հատատեղերի հատկացման կարգի հաստատումը.

է6) անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը.

է7) Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնների հաստատումը.

է8) Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի հաստատումը.

ը) (կետն ուժը կորցրել է 25.05.22 ՀՕ-141-Ն)

թ) սույն օրենսգրքով և օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(6-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-304-Ն, լրաց., փոփ. 25.05.22 ՀՕ-141-Ն, փոփ. 22.11.23 ՀՕ-365-Ն)

(25.05.22 ՀՕ-141-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։