Հոդված 6. Կարգավորվող նյութերի գործածման նկատմամբ արգելքները
Հոդված 6. Կարգավորվող նյութերի գործածման նկատմամբ արգելքները
1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում են`
1) օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը.
2) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով օզոնային շերտը քայքայող նյութերի տարանցիկ տեղափոխումը, եթե այդ նյութերն առաքվել են կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են կողմ չհանդիսացող երկիր.
3) ՀՖԱ-ների ներմուծումը «2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալիում ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով ՀՖԱ-ների տարանցիկ տեղափոխումը, եթե դրանք առաքվել են սույն կետում նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են սույն կետում նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկիր.
4) կարգավորվող նյութերի ներմուծումը միանգամյա օգտագործման տարաներով, բացառությամբ լաբորատոր նպատակներով ներմուծման դեպքերի.
5) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն 2039 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Մոնրեալի արձանագրությամբ սահմանված կարգավորումների: Ռեգեներացված (վերականգնված) օզոնային շերտը քայքայող նյութերը կարող են ներմուծվել 2039 թվականը ներառյալ:
(6-րդ հոդվածը լրաց. 11.12.23 ՀՕ-398-Ն)
(6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2033 թվականի հունվարի 1-ից` համաձայն 04.03.20 ՀՕ-148-Ն օրենքի 2-րդ հոդվածի:)
(հոդվածը 11.12.23 ՀՕ-398-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ միանգամյա օգտագործման տարաներով ներմուծման դեպքի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից` համաձայն նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի)