Հոդված 8.1. Հոսակորուստների նկատմամբ հսկողությունը
Հոդված 8.1. Հոսակորուստների նկատմամբ հսկողությունը
1. Այն իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք, որոնք գործարկում են հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտները, պարտավոր են այդ օբյեկտների նկատմամբ իրականացնել հոսակորուստների դիտանցում և սահմանված կարգով վարել դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյան: Հոսակորուստների հայտնաբերումից հետո տնտեսավարողները դրանք պարտավոր են վերացնել հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք պարտավոր են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին ներկայացնել հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն: Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում լիազոր պետական մարմինն այդ մասին մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
(8.1-ին հոդվածը լրաց. 11.12.23 ՀՕ-398-Ն)