Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 7. Կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների սահմանման սկզբունքներն ու կարգը
Հոդված 7. Կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների սահմանման սկզբունքներն ու կարգը
1. Հայաստանի Հանրապետության տարածք կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների:
2. Կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են մինչև Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների սպառվելը՝ համաձայն միջազգային պայմանագրերի:
3. Կառավարությունը կարգավորվող նյութերի՝ ըստ տարիների ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ: