ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«29» դեկտեմբեր 2020թ. N 37-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Տեղական Ինքնակառավարման Մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Բյուջետային Համակարգի Մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական փորձաքննության եզրակացությունը և կազմված ամփոփաթերթը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 2021 թվականի բյուջեն եկամուտների գծով 118682.0 հազար դրամ, ծախսերի գծով 118682.0 հազար դրամ, դեֆիցիտը /պակասորդ/ 0.0 հազար դրամ համաձայն հավելված 1-ի։
1.1 Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի հատված 1-ի։
1.2 Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 1-ի հատված 2-ի։
1.3 Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 1-ի հատված 3-ի։
1.4 Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասորդը/՝ համաձայն հավելված 1-ի հատված 4-ի։
1.5 Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասորդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները համաձայն հավելված 1-ի հատված 5-ի։
1.6 Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 1-ի հատված 6-ի։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Ավագանու անդամներ՝ կողմ (ստորագ.) դեմ (ստորագ.) ձեռնպահ (ստորագ.)
1. Ա. Ասլանյան -------------------- -------------------- --------------------
2. Թ. Դավթյան -------------------- -------------------- --------------------
3. Ա. Թովմասյան -------------------- -------------------- --------------------
4. Հ. Ղազարյան -------------------- -------------------- --------------------
5. Հ. Մանուկյան -------------------- -------------------- --------------------
6. Մ. Պետրոսյան -------------------- -------------------- --------------------
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
29 դեկտեմբեր 2020 թ. գ. Նալբանդյան Գ. ՄԿՐՏՉՅԱՆ
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի
Նալբանդյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 10 արտահերթ
նիստի N 37-Ն որոշման
(հավելվածը փոփ. 10.03.21 N 9-Ն, 03.11.21 N 39-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2021 թվական: