Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 32. Անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած պայմանագրային և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերով պարտավորությունները պահպանվում են, եթե կողմերն այդ պայմանագրերի պայմանները կամովին չեն համապատասխանեցնում սույն օրենքի պահանջներին:

Պայմանագրերի առանձին տեսակների կնքման կարգն ու ձևը կիրառվում են այն պայմանագրերի նկատմամբ, որոնց կնքման առաջարկությունն արվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

Պայմանագրերի առանձին տեսակների բովանդակությունը սահմանող սույն օրենքի նորմերը կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի նկատմամբ:

Պայմանագրի կողմերի համար պայմանագրերի առանձին տեսակների լուծման հիմքերի, հետևանքների և կարգի մասին` օրենքի պարտադիր նորմերը կիրառվում են նաև այն պայմանագրերի նկատմամբ, որոնք շարունակում են գործել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` անկախ դրանց կնքման տարվանից, ամսվանից և ամսաթվից:

Պետության կամ համայնքի հետ քաղաքացու և իրավաբանական անձի քաղաքացիական իրավահարաբերություններում սույն օրենքով սահմանված մեղմացնող դրույթները հետադարձ ուժ չունեն:

2. Եթե անձը մինչև 1999 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով հաշվառված (գրանցված) է եղել բնակելի տարածությունում և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը մշտապես կամ առավելապես բնակվել է այդ բնակարանում, ապա մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմում ներկայացնելու դեպքում փոխհատուցումը կատարվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:

Եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 2007 թվականի հունվարի 1-ից հետո, ապա սույն կետով սահմանված պաշտպանությունից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով:

3. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված նորմը կիրառվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։