Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 24. Օրենսգրքի 270-272-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Օրենսգրքի 270-272-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ

«Հոդված 270. Բազմաբնակարան շենքերի բնակարանների հիփոթեքը

1. Բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում բնակարանի հետ միասին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի և բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը:

2. Կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում, մինչև սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպումը, հիփոթեքի իրավունքը տարածվում է բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի վրա:

3. Կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպման և պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի և բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասի և բաժնի մասի վրա:

4. Սույն հոդվածով սահմանված ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասը և բաժնի մասը սեփականության իրավունքով ձեռք բերված բոլոր շինությունների տարածքների մակերեսի հարաբերությունն է շենքի բոլոր շինությունների տարածքների ընդհանուր մակերեսների գումարին` արտահայտված տոկոսով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։