Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթում (նշված պայմանագրի թիվ 1 հավելված)՝

54-րդ կետում՝

չորրորդ պարբերությունում «4 տարի ժամկետով» բառերը հանել.

չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝

«Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենների և նրանց տեղակալների հետ աշխատանքային պայմանագրեր (կոնտրակտներ) կնքվում են սույն հիմնադրույթի 33-րդ կետին համապատասխան ձևավորված՝ Հանձնաժողովի կոլեգիայի աշխատանքի ժամկետը չգերազանցող ժամկետով։

Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը իրավունք ունի մեկ անգամ երկարաձգելու Հանձնաժողովի դեպարտամենտների տնօրենների և նրանց տեղակալների աշխատանքային պայմանագրերը (կոնտրակտները) մինչև 3 ամիս ժամկետով։

Հանձնաժողովի դեպարտամենտի տնօրենի կամ Հանձնաժողովի դեպարտամենտի տնօրենի տեղակալի աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) վաղաժամկետ դադարեցման (լուծման) դեպքում Հանձնաժողովի դեպարտամենտի տնօրենի կամ Հանձնաժողովի դեպարտամենտի տնօրենի տեղակալի թափուր պաշտոնում նշանակվող անձի հետ աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) կնքվում է մինչև սույն Հիմնադրույթի 33-րդ կետին համապատասխան ձևավորված՝ Հանձնաժողովի կոլեգիայի աշխատանքի ժամկետի ավարտը մնացած ժամկետով։».

ութերորդ պարբերությունը լրացնել «և հաշվի առնելով անդամ պետությունում անցկացված որակավորման ընտրության արդյունքները, եթե այդպիսի ընտրության անհրաժեշտությունը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ» բառերով.

իններորդ պարբերությունը լրացնել «, 5 տարի ժամկետով։ Հանձնաժողովի աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը (կոնտրակտը) նույն ժամկետով կարող է երկարաձգվել Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի կողմից՝ Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը համակարգող՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի ներկայացմամբ, այդ թվում՝ հաշվի առնելով անցկացված ատեստավորման արդյունքները» բառերով։

2) «Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» հիմնադրույթում (սույն պայմանագրի թիվ 32 հավելված)՝

43-րդ կետում «սույն Հիմնադրույթի» բառերը փոխարինել «Պայմանագրի» բառով.

53-րդ կետի առաջին պարբերության մեջ «զբաղեցրել են» բառերից առաջ լրացնել «ցանկացած ժամանակահատվածում» բառերով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։