Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Համաձայնագրի առարկան

Սույն համաձայնագրով սահմանվում է՝

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովում կիրառելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ ապրանքների ձևակերպումը կիրականացվի մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, իսկ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման համալիր ապահովումը տրամադրվել է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի.

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորությունը որպես մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման եղանակ կիրառելու առանձնահատկություններն այն դեպքերում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ ապրանքների ձևակերպումը կիրականացվի մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, իսկ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովումը տրամադրվել է մեկ այլ անդամ պետության մաքսային մարմնի։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։