Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Անցումային դրույթներ

1. Սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի դրույթները Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում չեն կիրառվում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում։

Նշված ժամանակահատվածի ընթացքում սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված պարզեցված ընթացակարգերը Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում կիրառվում են սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ», «դ»-«է» ենթակետերով նախատեսված պայմանները պահպանելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձը, սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում, պարբերաբար (տարեկան առնվազն 30 անգամ) հանդես է եկել որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների հայտարարատու։

2. Մինչև Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարին լրանալը՝

մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված նվազագույն չափը սահմանվում է այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

երաշխավորությունը որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման եղանակ օգտագործելիս սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ որպես ազգային երաշխիք տվող անձ ճանաչված (ճանաչվող)՝ առևտրային կազմակերպություն կամ պետական սեփականության ձևով ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող երաշխավորը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ, կարող է կիրառել պարզեցված ընթացակարգ՝ երաշխավորության պայմանագրով երաշխավորի պարտավորությունների չափը մաքսային մարմինների առջև իր պարտավորությունների պատշաճ կատարման՝ տրամադրված երաշխիքի 5 տոկոսի չափով գերազանցելու մասով՝ հետևյալ պայմանները միաժամանակյա կատարելու դեպքում՝

երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով.

երաշխիքի գումարը կազմում է 5 մլն եվրոյից պակաս գումարին համարժեք գումար՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով, սակայն սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված գումարից ոչ պակաս։

3. Այն դեպքում, երբ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մաքսային մարմնի ու Բելառուսի Հանրապետությունում գրանցված և սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող երաշխավորի միջև կնքված պայմանագրին համապատասխան նախատեսված է մաքսային մարմինների առջև երաշխավորի կողմից իր պարտավորությունների պատշաճ կատարման՝ տրամադրված երաշխիքի նկատմամբ իր պարտավորությունների չափերը գերազանցելու մասով պարզեցված ընթացակարգերի մեծ ծավալ՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ծավալի համեմատ, ապա, մինչև այդ պայմանագրի գործողության ժամկետի լրանալը, կիրառվում են այդպիսի պայմանագրով նախատեսված պարզեցված ընթացակարգերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։