Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-06-28-ից մինչև 2014-11-08։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 13. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ

գործել է մինչև 2014-11-08Բացել ARLIS-ում

Հոդված 13. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ

Տեղեկությունների գաղտնագրումն արտահայտվում է, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, յուրաքանչյուր առանձին տեղեկության գաղտնիության աստիճանը որոշելու և համապատասխան տեղեկակրին գաղտնիության դրոշմագիր տալու ձևով:

Պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից ստացված (մշակված) տեղեկությունների գաղտնագրման համար հիմք է հանդիսանում այդ տեղեկությունների համապատասխանությունը տվյալ մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին:

Ստացված (մշակված) տեղեկությունները գործող ցանկում ընդգրկված տեղեկությունների հետ նույնացնելու անհնարինության դեպքում պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել այդ տեղեկությունների նախնական գաղտնագրումը` ենթադրվող գաղտնիության աստիճանին համապատասխան և 15-օրյա ժամկետում առաջարկություններ ուղարկել նշված ցանկը հաստատող պաշտոնատար անձի հասցեով` ցանկում լրացում (փոփոխություն) կատարելու վերաբերյալ:

Գործող ցանկը հաստատող պաշտոնատար անձինք պարտավոր են երկամսյա ժամկետում կազմակերպել ստացված առաջարկությունների կամ իրենց կողմից ստացված (մշակված) և նախապես գաղտնագրված տեղեկությունների փորձագիտական գնահատումը և որոշում ընդունել գործող ցանկում լրացում (փոփոխություն) կատարելու կամ տեղեկություններին նախապես տրված գաղտնիության դրոշմագրերը հանելու վերաբերյալ: Գաղտնագրված տեղեկակիրների և դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա կատարվում են անհրաժեշտ և կարող են կատարվել լրացուցիչ նշումներ, որոնց տեսակները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(13-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։