Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-05-05-ից մինչև 2024-01-28։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի 12-րդ հոդվածում`

գործել է մինչև 2024-01-28Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի 12-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ենթակա է հրապարակման:».

2) 7-րդ մասի վերջին նախադասությունը հանել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«Գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք: Այդպիսի տեղեկությունների գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։