Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 152-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 152-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 152. Դատական վարույթի ընդհանուր պայմանները

1. Սույն գլխով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով:

2. Բանավոր ընթացակարգով իրականացվում են սույն օրենսգրքի 153-րդ, 158.1-ին, 158.2-րդ, 159-րդ, 160.1-ին և 161-164-րդ հոդվածներով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթները:

3. Դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 2-րդ մասում չնշված ցանկացած վարույթ իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի։

4. Սույն գլխով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթն առաջին ատյանի դատարանում իրականացվում է միանձնյա։

5. Սույն գլխով նախատեսված դատավարական կարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 17-19-րդ, 34-36-րդ գլուխների և 11-րդ բաժնի կարգավորումները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։