Հոդված 7. Օրենսգրքի 165-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենսգրքի 165-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝
1) դատախազը.
2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը.
3) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը՝ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ.
4) տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը՝ սույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ։».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները.
2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը.
3) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը՝ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ.
4) տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը՝ սույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ:»։