Գլուխ 8 · ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 31. Որսի կենդանիների պետական մոնիթորինգը
Հոդված 31. Որսի կենդանիների պետական մոնիթորինգը
Որսի կենդանիների պետական մոնիթորինգը նպաստում է որսի կենդանիների քանակության պահպանությանը և որսաչափերի սահմանմանը և անհրաժեշտ կենսատեխնիկական միջոցառումների պլանավորմանը: Որսի կենդանիների պետական մոնիթորինգն իրականացվում է որսի կենդանիների տարածվածության, քանակի, վիճակի, ինչպես նաև դրանց բնակավայրերի և կեցության վայրերի որակի գնահատման, բացասական երևույթների ժամանակին հայտնաբերման, կանխարգելման և վերացման նպատակով: