Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին և փրկարարական աշխատանքներին մասնակցությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին և փրկարարական աշխատանքներին մասնակցությունը

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-39-Ն)

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մարտական կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, փրկարարական ծառայության կանոնագրքերով և կանոնադրություններով:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների պահակային ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պահակային ծառայությունը սահմանող իրավական ակտերին համապատասխան:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում պահակային ծառայությունը կարող է կազմակերպվել նաև ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների` փրկարարական ծառայության մեջ չգտնվող անձանց միջոցով: Ռազմականացված պահակային ստորաբաժանումներում պահպանությունն իրականացվում է զենքով` քաղաքացիական պաշտպանության բնագավառի Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.05.05 ՀՕ-124-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-39-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-482-Ն, 16.01.24 ՀՕ-36-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։